22:12 , 1 հոկտեմբեր, 2021Վերջին օրը Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 1 751-ով:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում բուժվել է 1 633 մարդ, համավարակի սկզբից ի վեր՝ 586 704-ը:
Մահացել է 8976 մարդ: Մեկ օրում արվել է 42 657 թեստ, այդ թվում 28 199-ը՝ հակագեների եւ 14 458 պոլիմերազային շղթայական ռեակցիա- թեստ:
Ախտահարման ցուցանիշը. մեկ օրում՝ 4,1 տոկոս, վերջին 14 օրում՝ 5,8 տոկոս, վերջին յոթ օրում՝ 5, 22 տոկոս:
Մինչ այդ Վրաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 1 799 446 պատվաստում, այդ թվում վերջին օրը՝ 12 562:
Այժմ կարանտինում է գտնվում 70 մարդ, ստացտոնարներում՝ 4 169, քովիդ-հյուրանոցներում՝ 768 մարդ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: