Արիզոնայում երկու հոգի զոհվել է ինքնաթիռի և ուղղաթիռի բախման հետևանքով


21:39 , 1 հոկտեմբեր, 2021

ԱՄՆ Արիզոնա նահանգում ինքնաթիռի և ուղղաթիռի բախման հետևանքով 2 հոգի է զոհվե

Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, ինքնաթիռն ու ուղղաթիռը բախվել են օդում՝ Չենդլեր օդանավակայանի մոտակայքում։

Իշխանությունների տվյալներով, բախումից հետո ուղղաթիռն ընկել է և վառվել, ներսում գտնվող երկու հոգին էլ մահացել են։

Տեղի ղեկավարությունը դեռևս չեն հստակեցնում, թե ինչն է դարձել բախման պատճառը։