09:43 , 21 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Նարկոբարոնուհի Սանդրա Ավիլա Բելտրանին, որն առավել հայտնի է որպես «Խաղաղ օվկիանոսի թագուհի», ԱՄՆ-ում բանտից ազատ արձակվելուց հետո արտահանձնել են Մեքսիկա: Այս մասին հայտնում է BBC-ն:
ԱՄՆ դաշնային դատավորը նախկինում 52-ամյա Բելտրանին դատապարտել էր 70 ամսվա ազատազրկման, սակայն դատարանը հաշվի է առել ժամկետը, որը նա ազատազրկման մեջ է անցկացրել հայրենիքում:
Մեքսիկա վերադառնալուն պես նրան օդանավակայանում ձերբակալել են ու փողերի լվացման մեղադրանք առաջադրել:
Մեքսիկական դատախազությունը նրան համարում է Սինալոա ազդեցիկ թմրակարտելի «գորշ կարդինալ»:
