Կովսականում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել


21:55 , 30 սեպտեմբեր, 2021
Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության սահմանապահ զորքերի զինծառայող, կրտսեր սերժանտ Նազարխանլի Էլգյուն Էլխան օղլուն վնասվածք է ստացել ականի պայթյունի հետևանքով:

Ինչպես փոխանցում է Minval.az-ը, միջադեպը տեղի է ունեցել Զանգելանի (Կովսական) շրջանի տարածքում սահմանամերձ մարտական դիրքի ուղղությամբ տեղաշարժվելիս: Տուժածին ուղղաթիռով տեղափոխել են Ֆիզուլիի (Վարանդա) շրջանի Ախմեդբեյլի բնակավայրի ռազմական հիվանդանոց: