Կուզենայի այս տեսահոլովակի պատմությունը պատմել. Սարգիս Գրիգորյան


11:03 , 30 սեպտեմբեր, 2021

Starnews.am-ը գրում է.

Դերասան Սարգիս Գրիգորյանը ինստագրամյան իր էջում նոր գրառում է կատարել և կիսվել է Հայկոյի «Ինձ խոստացիր» տեսահոլովակում նկարահանվելու մասին պատմությամբ․

«Պատիվ եմ ունեցել մոտիկից ճանաչել քեզ եղբայր: Շատ ենք նստել, խորհել, խմել: Միշտ դրական ես նայել կյանքին` շան տեղ չդնելով բամբասանքներին, վիրավորանքներին ու անգրագետ արտահայտություններին:

Արել ես քո սրտի գործը` թողնելով մեզ ճաշակ, որակ ու պրոֆեսիոնալիզմ:

Ափսոս էր քո տեսակը` տարբերվող տեսակը:

Հարգում էի քեզ շատ: Կուզենայի այս տեսահոլովակի պատմությունը պատմել:

Երբ ցանկացար, որ նկարահանվեմ այս տեսահոլովակում և նկարահանման օրն արդեն նշանակված էր մահացավ իմ ամենաթանկ մարդկանցից մեկը` քեռիս:

Դա ինձ համար շատ ծանր կորուստ էր, բայց ես չէի կարող քեզ մերժել: Չգիտեմ ուրիշը լիներ միգուցե, բայց դու ուրիշ չէիր, քեզ դժվար էր` նույնիսկ անհնար չէ ասել:

Կարծում եմ քեռիս ինձ կների, որ իր հոգեհացին չմասնակցեցի:

Կարոտելու ենք քեզ շատ…քո տեղը բաց մնաց եղբայր:

Հայկոս բարի ճանապար լույսերի աշխարհ»: