08:57 , 21 օգոստոս, 2013«Հրապարակը» գրում է.
Մալաթիա-Սեբաստիա համայնքն արդեն 2 ամիս է, ինչ ղեկավար չունի։ Եթե մյուս դեպքերում ազատումն ու նշանակումը մի քանի ժամվա հարց է լինում, այս անգամ ձգձգվեց, և պատրաստ են ամիսներ սպասել, մինչև ցանկալի թեկնածուն տարիքն առնի:
Իսկ ցանկալի թեկնածուն Սամվել Ալեքսանյանի եղբորորդին է, ում 25 տարին դեռ չի լրացել, ինչը նշանակում է, որ մինչև հոկտեմբեր դեռ թափուր է մնալու այդ պաշտոնը։
Թափուր պաշտոնը համալրելու ժամկետներին անտեղյալ է ձևանում նաև նույն համայնքի նախկին ղեկավար Դավիթ Օհանյանը, ով ժամանակին Սամվել Ալեքսանյանի հովանավորությամբ նշանակվեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ, ապա՝ փոխքաղաքապետ։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։