Հայաստանը, ի տարբերություն Բաքվի և Անկարայի, Իրանի սահմանների նկատմամբ սին երազանքներ չունի և նման պահվածք չի ցուցաբերում․ Իրանում ՀՀ դեսպանությունը մեջբերել է իրանական օրաթերթի պատասխանը Ալիևին


19:59 , 29 սեպտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է․

Իրանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան էջում մեջբերում է արել իրանական «Ջամ-է-ջամ» օրաթերթից, որում կոշտ արձագանք է Իլհամ Ալիևի՝ Իրանի հասցեին հնչեցված մեղադրանքներին․ «Ի պատասխան թուրքական «Անադոլու» լրատվամիջոցին տրված հարցազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի դեմ հնչեցված մեղադրանքի՝ «Ինչու՞ 30 տարիների ընթացքում, երբ Ղարաբաղի շրջակա տարածքները հայերի տիրապետության տակ էին, Իրանի հյուսիսային շրջաններում զորավարժություններ չէին անցկացվում», իրանական «Ջամ-է-ջամ» օրաթերթն իր այսօրվա համարում հոդված է հրապարակել, որից բերված են մի քանի մեջբերումներ․

Հայաստանը Բաքվի և Անկարայի նման Իրանի սահմանների նկատմամբ սին երազանքներ չունի և նման պահվածք չի ցուցաբերում,

Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, Իսրայելի դաշնակիցը չէ,

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ