Փառատոներին տրամադրվող գումարներով աղքատացած գյումրեցիների սոցիալական խնդիրները պետք է լուծել...


02:38 , 21 օգոստոս, 2013

Գյումրիում որոշել են ՀԱՑԻ ՓԱՌԱՏՈՆ անցկացնել... Երևի ոմանք ,,գրանտ են կպցրել,, ինչ-որ մեծահարուստից կամ փառասիրությունից տրաքվող օլիգարխից... Շիրակն ավանդաբար հացի աշխարհ է եղել, Շարայի շտեմարանները լցված են եղել հացով... Բայց հերիք է այդ քաղաքը լցնել անիմաստ, ոչինչ ասող փառատոներով: Փառատոներին տրամադրվող գումարներով շատերի հացի խնդիրը պետք է լուծել, աղքատացած գյումրեցիների սոցիալական խնդիրները պետք է լուծել... Սեպտեմբերի մեկին տոն պետք է սարքել այն չքավոր ընտանիքների համար, որոնց երեխաները դպրոց գնալու հագուստ ու կոշիկ չունեն... Թե չէ մի երկու դպրոցական արտասանությամբ, Երևանից տարված խամրած աստղերով ու նրանց թրքա-արաբական կլկլոցներով քաղաքը լցնել՝ չի նշանակում տոն սարքել: Տոնը մարդկանց հոգիների մեջ պետք է լինի, բացվող սեղանների մեջ պետք է լինի..