Բոլորը «ստարտի» վրա սպասում են, որ մեկը մահանա ու միավորվեն, միահամուռ ջանքերով սգան...


01:27 , 21 օգոստոս, 2013

Ես կարծում եմ, որ մենք շատ ունիկալ ազգ ենք՝ երբ պետք է միասնական լինենք, բացակա ենք, իսկ այ ցավակցելու հարցում հո միասնական չենք, հո միասնական չենք ... Աստված հեռու պահի փորձանքից, բայց էնպիսի տպավորություն է, որ բոլորը «ստարտի» վրա սպասում են, որ մեկը մահանա ու միավորվեն, միահամուռ ջանքերով ցավակցական «լեգենդներ» գրեն, սգան, ողբան, բայաթի կանչեն ... Այ մարդ, կենդանության օրոք էդ մարդուն չեք հարգում, ինչ ասես, որ չեք ասում իր հասցեին, բայց ... Գնա մեռի արի սիրեմ ...