Հայտնի է, թե երբ կսկսվեն Covid-19-ի դեմ նոր պատվաստանյութի կլինիկական փորձարկումները


22:29 , 27 սեպտեմբեր, 2021

Armenpress.am-ը գրում է․

COVID-19- ի դեմ Betuvax-CoV-2 պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կսկսվեն հոկտեմբերի սկզբին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է «Սկոլկովո» հիմնադրամը:

Առողջապահության նախարարությունն ավելի վաղ դրա փորձարկման թույլտվություն էր տվել: Փորձարկումները  կտևեն մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը, որին կմասնակցի 170 կամավոր:

«Պատվաստանյութը չի պարունակում գենետիկ նյութ, լրացուցիչ կոնսերվանտներ, կայունացուցիչներ և անօրգանական հավելումներ, ինչը նվազագույնի է հասցնում կողմնակի ազդեցությունների ռիսկերը», - նշել են հիմնադրամից: