Bank of America-ում փորձաշրջան անցնող ուսանողը գերծանրաբեռնվածությունից մահացել է


01:45 , 21 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Միչիգանի համալսարանի ուսանողը, ով ամառային փորձաշրջան էր անցում Bank of America-ում, մի քանի օր առանց հանգստանալու աշխատելուց հետո Լոնդոնում հանկարծամահ է եղել: Այս մասին է գրում The New York Post-ը:
21-ամյա Մորից Էրհարդն ԱՄՆ-ից փոխանակմամբ Լոնդոն էր մեկնել: Նա հինգշաբթի օրն Արևելյան Լոնդոնում գտնվող հանրակացարանում մահացած է հայտնաբերվել: Ոստիկանությունը և բանկի աշխատակիցները հայտարարել են բռնի մահվան հատկանիշների բացակայության մասին: 
Էրհարդի մահը լույս է սփռել այս բանկում փորձաշրջան անցնողների աշխատանքային սարսափելի պայմանների վրա: Ենթադրվում է, որ աշխատակիցներին ստիպել են շուրջօրյա աշխատել: