Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (ԳՍԴԿ) թեկնածու Ֆրանցիսկա Գիֆայն առաջին կինը կդառնա Բեռլինի բուրգոմիստրի (քաղաքագլուխ) պաշտոնում: Այդ մասին վկայում են ընտրությունների նախնական տվյալները, որոնց համաձայն ԳՍԴԿ-ն հաղթանակ է տարել Գերմանիայի մայրաքաղաքում:
Ներկայում Գերմանիայի մայրաքաղաքի բուրգոմիստրի պաշտոնն զբաղեցնում է մեկ այլ հայտնի սոցիալ-դեմոկրատ՝ Միխայել Մյուլլերը: Ֆրանցիսկա Գրեյֆն զբաղեցրել է Գերմանիայի ընտանիքների, տարեցների, կանանց եւ երիտասարդության գործերի նախարարի պաշտոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: