00:37 , 21 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Wrangler նորաձևության ապրանքանիշը մարմնի արտաքին թերությունները քողարկող Denim Sculpt ջինսերի հավաքածու է թողարկել:
Wrangler-ի դիզայներները որոշել են աջակցել այն աղջիկներին, ում համար դժվար է իրենց արտաքինին համապատասխան ջինսեր ընտրել: Denim Sculpt-ի «աշուն-ձմեռ 2013/14» հավաքածուի շնորհիվ ջինսերն արտաքին թերությունները քողարկող ներքնազգեստի այլընտրանքի են վերածվել:
Այս արդյունքը հնարավոր է Molly և Courtney, Drew և Tina մոդելների շնորհիվ: Ինչպես խոստանում են բրենդի ներկայացուցիչներն, այս մոդելները մարմնին սպորտային տեսք կհաղորդեն:
