Tert.am-ը գրում է.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է, որ դրա համար լավագույն միջոցը 3+3 ձևաչափն է, որն առաջարկել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սակայն դրան դրական չեն արձագանքել Հայաստնն ու Իրանը: Նշենք, որ Էրդողանի առաջարկած ձևաչափը պետք է ներառեր 6 երկիր՝ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը:
Ալիևը հայտարարել է նաև, որ հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը պետք է փոփոխություններ անի Սահմանադրությունում:
«Իհարկե, հեշտ կլինի վերլուծություններ անել, երբ Հայաստանի պաշտոնական հայտարարությունները համաձայնեցված լինեն իրական քաղաքականության հետ: Հայաստանի Սահմանադրության տեքստում հղումներ են արվում Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: