Հայկոյի թոքերի 90%-ն ախտահարված է. վերջին նորությունները՝ հիվանդանոցից


15:47 , 27 սեպտեմբեր, 2021

Starnews.am-ը գրում է.

Հայկոյի մոտ արյան վարակում է, թոքերի 90%-ն ախտահարված է: Այս մասին Starnews-ին հայտնել են մեր աղբյուրները:

Համաձայն նրանց՝ Հայկոյի մոտ արդեն օրգանների անբավարարություն է, քանի որ թթվածինը տեղ չի հասնում: Օրգանները հերթով սկսում են չկատարել իրենց գործառույթը:

Չնայած այս ամենին՝ ըստ բժիշկների՝ ապաքինման հույս կա:

Հայկոն շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: