Լեդի Գագայի նոր «Applause» սինգլը թողարկումից ժամեր անց ռեկորդներ է խփում


00:27 , 20 օգոստոս, 2013

 

Լեդի Գագան, ով պատրաստվում էր հանրայնացնել իր նոր "Applause" սինգլը հաջորդ շաբաթ, վերջին պահին փոխել է պլանները և թողարկել նախատեսվածից մի քանի օր շուտ: Այն թողարկումից 10 ժամ անց հավաքել է 238 մլն. լսարան:

Այս ցնցող թիվը բացարձակ ռեկորդ է: Ի դեպ ներկայացնելով սինգլը՝ նա բացատրել է, որ այդպես է արել աուդիոհեններից ու չարակամներից պաշտպանվելու համար, ովքեր, հաստատ, կփորձեին տարածել այն ինտերնետում վատ որակով:

 

Ի դեպ, հատուկ այս սինգլի համար Լեդի Գագան իրեն ծաղրի առարկա է դարձրել՝ ներկված դեմքով և ոտքից գլուխ սպիտակ սավանով ծածկված փողոցով քայլելով ու ֆոտոնկարների համար յուրահատուկ դիրքեր փնտրելով: Հենց այդ շարքի նկարներն են այսօր զարդարում սինգլը:

Կից նյութն՝ այստեղ