Ստեփանակերտում ջահերով երթն առաջնորդել են հոգեւորականը, հղի կինը` երեխան գրկին, եւ զինվորականը` Արցախի դրոշը պարզած


10:24 , 27 սեպտեմբեր, 2021

News.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում քաղաքացիները ջահերով երթ են անցկացրել` հարգելով 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը: Նրանք քայլել են դեպի Ստեփանկերտի եղբայրական գերեզմանոց, հարգել զոհերի հիշատակը:

Երթը առաջնորդել են հոգեւորականը, հղի կինը` երեխան գրկին եւ զինվորականը` Արցախի դրոշը պարզած` ովքեր խորհրդանշում են հավատը, ուժը և կյանքը։

Երթի մասնակիցները իրենց  հետ տանում էին Արցախի` մի քանի մետր երկարությամբ դրոշը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակից ջահերով երթ-մոմավառություն է նախաձեռնել դեպի Եռաբլուր` ի  հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների:

Երթի ընթացքում մասնակիցները պարզեցին Արցախի Հանրապետության դրոշը: Երթն ընթանում էր լուռ, միայն բարձրախոսով հնչում են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների անունները:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ