Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Մոլդովային


22:11 , 25 սեպտեմբեր, 2021

Armsport.am-ը գրում է․

Սեպտեմբերի 25-ին՝ մոլդովական Չորեսկու գյուղում, ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ընկերական առաջին խաղում մրցեց Մոլդովայի ընտրանու հետ։

Մեր ընտրանին զիջեց դաշտի տերերին 2:3 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականից աչքի ընկան Գարեգին Մաշումյանն ու Ռոդրիգիյոն։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։