Ֆրանսիացի քաղաքական գործիչը ցինիզմ է ընդդեմ Հայաստանի միջազգային դատարան դիմելու Ադրբեջանի քայլը


20:15 , 25 սեպտեմբեր, 2021

Pastinfo.am-ը գրում է.

Ֆրանսիացի քաղաքական գործիչ, Պրովանս-Ալպեր-Լազուրի տարածաշրջանային խորհրդի ներկայացուցիչ Ռենո Մյուզելիեն ցինիզմ է որակել Հայաստանի դեմ ՄԱԿ-ի միջազգային դատարան դիմելու Ադրբեջանի արարքը:

Թվիթերյան իր միկրոբլոգում քաղաքական գործիչը գրել է.

«Անտանելի ցինիզմ է: Արցախում խոշտանգումներից, սպանություններից և քրիստոնեական ժառանգության ոչնչացումից հետո Ալիևի արյունալի ռեժիմն Էրդողանի աջակցությամբ շահարկում է միջազգային իրավասությունները: Ոչ ոքի չեք կարող խաբել»: