Pastinfo.am-ը գրում է.
Սոցցանցերում տարածվում է մի լուսանկար, որտեղ Փարիզում Ադրբեջանի դեսպանատան պատին հայտնվել է «ոչ թե Շուշա, այլ Շուշի» գրությունը։
Ադրբեջանը շարունակում է գրավյալ տարածքներում ջնջել հայկական հետքը, ոչնչացնել մշակութային ժառանգությունը, գերեզմանաքարերը, ձևափոխել հայկական եկեղեցիները։ Ադրբեջանի քարոզչության ու ագրեսիվ հռետորաբանության մեջ է մտնում նաև հայկական տեղանունների խեղաթյուրումը։
Մասնավորապես, Ադրբեջանը միջազգային հանրությանը բերդաքաղաքի անվանումը ձևափոխած է ներկայացնում։