Շատ հնարավոր է մինչև հոկտեմբերի 12-ը հoդս ցնդեն Լավորվի ու Մեդվեդևի հայաստաբնակ բոլոր ծաղրածուները. հենց էս պահին Կրեմլի աշտարակներում բանակցում են


16:12 , 25 սեպտեմբեր, 2021
Եթե Գազպրոմը իր՝ տասնամյակներ շարունակ կառուցվող լիբերալ օրակուլներին՝ ի դեմս Վենեդիկտովի ա փուռը տալիս, ուրեմն սա իրոք վերջին բոյն ա: Կոմունիստները և իրականում ողջ բողոքավոր մասսան ՌԴ-ում պահանջում են էլեկտրոնային քվեարկության չեղարկումը: Մինչ օրս խիստ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Վենեդիկոտվը և այլ լիբեռալները պնդում են որ խախտում չի եղել: Ցարը դեռ լռում է, բայց ՌԴ ամենալեգիտիմ մարդկանցից մեկը՝ Կադիրովն արդեն կողմնակի աջակցել է կոմունիստներին՝ պնդելով, որ էլեկտրոնային քվեարկությունը արդար չէ:
Ինչքան հասկանում եմ՝ հենց էս պահին Կրեմլի աշտարակներում տարբեր շրջանակներ բանակցում են ու սպասում են Ցարի որոշմանը, որի հետևանքով, ըստ ամենայնի, մեր տեղական դրածոների ճակատագիրն էլ պարզ կլինի: Ընդ որում խոսքը գնում է թե՛ իշխանության, թե ՛ «ընդդիմության» մասին: Շատ հնարավոր է մինչև հոկտեմբերի 12-ը հոդս ցնդեն Լավորվի ու Մեդվեդևի հայաստաբնակ բոլոր ծաղրածուները: