Ռուսաստանում հինգ օր անընդմեջ գրանցվում է կորոնավիրուսի հետևանքով մահվան ավելի քան 800 դեպք


16:33 , 25 սեպտեմբեր, 2021

Panorama.am-ը գրում է.

Ռուսաստանում հինգ օր անընդմեջ օրական գրանցվում է կորոնավիրուսից մահացության ավելի քան 800 դեպք, իսկ սեպտեմբերի 25-ին այն կազմել է 822:

Համաճարակի դեմ պայքարի ՌԴ օպերատիվ շտաբի հաղորդագրությունը ներկայացնում է «Գազետա ռու»-ն : Վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի 22,041 դեպք, մեկ օր առաջ՝ 21,379 դեպք:

Նշվում է, որ հիվանդների 8.2%-ը կլինիկական ախտանիշներ չեն ունեցել: Անցած 1 օրվա ընթացքում COVID-19-ից ապաքինվել է 15,828 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում դեպքերի քանակով առաջատարներն են Մոսկվան (2893), Սանկտ Պետերբուրգը (1874), Մոսկվայի մարզը (1008): Ամենաքիչ դեպքերը հայտնաբերվել են Չուկոտկայի (15) և Նենեցյան ինքնավար (13) մարզերում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։