Ռուս զբոսաշրջիկների շրջանում աշնանային հանգստի համար առաջատար ուղղություններից է Հայաստանը


15:52 , 25 սեպտեմբեր, 2021

Tert.am-ը գրում է.

Ռուս զբոսաշրջիկների շրջանում աշնանային հանգստի ամենատարածված ուղղություններից են Հայաստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը և Թուրքիան։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ճանապարհորդական ուղղությունների վերահսկման ծառայությունը։

Ամենատարածված երկրների քսանյակում տեղ են գտել նաև Կիպրոսը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հունաստանը, Իտալիան, Չեռնոգորիան։