Հրշեջ փրկարարները նահանջում են. իսպանական Լա Պալմա կղզին «աղետի գոտու» է վերածվում հրաբխի ահագնացող ժայթքումների պատճառով


23:15 , 24 սեպտեմբեր, 2021
Կանարյան Լա Պալմա կղզում հրաբխից ժայթքող լավայի հոտևանքների դեմ պայքարող հրշեջ փրկարարները նահանջել են ժայթքումների ահագնացման պատճառով:

Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, Կումբրե Վիեխա հրաբուխը, որը սկսել է ժայթքել կիրակի, ստիպել է հազարավոր մարդկանց հեռանալ իրենց տներից: Ավելի քան 350 տուն ավերվել է: Այսօր ևս երեք քաղաքի իշխանություններ որոշում են կայացրել տարհանել բնակիչներին:

Հրաբխից երկինք բարձրացող ծխսի սյունը հասնում է 4 կմ-ի: Մոտակա օդանավակայանում ժամանող և մեկնող չվերթները հետաձգվել են: Մահվան դեպքեր չեն արձանագրվել:

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտնել է, որ կառավարությունը հաջորդ շաբաթ Լա Պալմա կղզին «աղետի գոտի» կհայտարարի:

Վերջին անգամ Կումբրե Վիեխա հրաբուխը ժայթքել էր 50 տարի առաջ: Գիտնականները չեն կարողանում հստակ ասել, թե որքան կտևի ներկայիս ժայթքումը: