Հայաստանի պարտությունների դարաշրջանը շարունակվելու է այնքան ժամանակ,որքան կապիտուլյացիայի խորհրդանիշն իշխանության է


22:09 , 24 սեպտեմբեր, 2021

Զարմանում եմ , երբ զարմանում են Նիկոլի թույլ, անհաջող ու վախեցած ելույթից ՄԱԿ-ում։
Նա Արցախի ,մասնավորապես, Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայից Հայաստանի ԱԺ-ում է վախենում խոսել,ինչպե՞ս կարող էր նա դա անել միջազգային լսարանի մոտ։
Թուրքերից հանդիպող մուրացողը չէր համարձակվի խոսել Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտումից։
Նա պարտության մարմնավորումն է եւ վերջ։
Իսկ Հայաստանի պարտությունների դարաշրջանը շարունակվելու է այնքան ժամանակ,որքան կապիտուլյացիայի խորհրդանիշն իշխանության է։