Ընդդիմադիրների պարգևավճարներից հրաժարվելը դուր չի եկել քայլիստներին


18:21 , 24 սեպտեմբեր, 2021

ԱԺ երեսփոխան, քալիստ Սիսակն առաջարկել է ընդդիմադիրներին զրկել պարգևավճարներներից, քանի որ, ըստ սրա, ընդդիմադիրները բոյկոտել են ԱԺ արհահերթ նիստը...
Ի գիտություն սրան ասեմ, որ բոյկոտը՝ քաղաքական դիրքորոշման ձև է և ընդդիմադիրները շատ պարզ ասել են, որ նպատակ չունեն մասնակցելու իշխանությունների հերթական անօրինականությանը...
Իրականում, Սիսակը այս առաջարկը պատահական չի արել... Քայլիստները շատ ծանր են տարել այն, որ ընդդիմադիր բոլոր պատգամավորներն, ի տարբերություն քայլիստների, հրաժարվել են պարգևավճարներից և այն ուղղել են տարբեր մարդասիրական ծրագրերի իրականացմանը... Իշխանական որոշ չտես երեսփոխաններ, ովքեր հիմա դարձել են "ունևորներ" և ովքեր բացի պարգևավճարներ ստանալուց նաև նախկինների հետ համեմատ 5 անգամ ավելի են ստանում որպես պատգամավորական ծախսերի գումար, չեն կարող քողարկել իրենց ատելությունն ընդդիմադիր "ունևորների" հանդեպ, ովքեր մեծ հաճույքով հրաժարվում են իրենց պարգևավճարներից...
Ի դեպ, Սիսակը լավ կլինի իմանա, որ քայլիստները ուղղակի աչքի են ընկնում իրենց անորակությամբ և ուղղակի ծիծաղելի է այն ինչ նրանք անում են անվանել աշխատանք...
Սիսակ, ձեր նմանները ոչ թե աշխատանքի տնազ են անում, այլ այլասերում "աշխատանք"-ի իմաստը...
May be an image of 1 person and text