Այսօր փաստորեն հաստատվեց, որ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին ևս մերժել է պատերազմը կանգնեցնելու Ռուսաստանի առաջարկը


13:33 , 24 սեպտեմբեր, 2021
Բազմիցս հայտարարել եմ, որ բացի հոկտեմբերի 19-ից, Ռուսաստանը ևս երկու անգամ առաջարկել է կանգնեցնել պատերազմը:
Այսօր փաստորեն հաստատվեց, որ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին ևս մերժել է պատերազմը կանգնեցնելու Ռուսաստանի առաջարկը:
Նա համաձայնվել է պատերազմը կանգնեցնել միայն Շուշին ադրբեջանին հանձնելուց հետո՝ զոհաբերելով հազարավոր հայ մարդկային կյանքեր և թշնամուն հանձնելով Հադրութը, Կովսականն ու Սանասարը, Շուռնուխն ու Որոտանը, Գորիս - Կապան ավտոճանապարհը
Մինչ այժմ հնչած միակ հոդաբաշխ բացատրությունը եղել է «ինձ կասեին ԴԱՎԱՃԱՆ» արտահայտությունը:
ԴԱՎԱՃԱՆԸ պոզով-պոչով կենդանի է՞...