Armenpress.am-ը գրում է.
Ճապոնիան չի կարող ընդունել Կուրիլյան հարավային կղզիներում հատուկ տնտեսական գոտի (ՀՏԿ) ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկությունը: Ինչպես հաղորդել են ճապոնական ԶԼՄ-ները, այդ դիրքորոշումը երկրի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին հաստատել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նա Տոկիոյի հրաժարումը պատճառաբանել է այն բանով, որ այդ սխեման ենթադրում է կղզիների վրա ռուսաստանյան օրենքների կիրառում:
Ինչ վերաբերում է կղզիների վրա համատեղ տնտեսական նախագծերին, ապա դրանք, ճապոնական կողմի կարծիքով, պետք է իրականացվեն առանց Ճապոնիայի իրավական դիրքորոշումը ոտնահարելու: ԶԼՄ-ների տվյալներով՝ կողմերը նաև շոշափել են հաշտության պայմանագրի ստորագրման հարցերը և պայմանավորվել՝ շարունակել բանակցությունները:
«Մենք պայմանավորվել ենք շարունակել բանակցությունները՝ տարբեր հնարավորություններ օգտագործելով ռուս-ճապոնական հարաբերությունների լայն զարգացման համար»,-Մոտեգին լրագրողներին ասել է հանդիպումից հետո: