Freedom House-ի 2021 թվականի զեկույցում օգտագործված են Արման Թաթոյանի հայտարարությունները․ ՄԻՊ գրասենյակ


15:15 , 23 սեպտեմբեր, 2021
Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Ինտերնետի ազատություն 2021» զեկույցում հիմք են ընդունվել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարություններին։
Մասնավորապես, զեկույցում հղում է արված 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությանը, որով ծնողներին և երեխաներին կոչ էր արվում չափազանց զգույշ լինել սոցիալական ցանցերից օգտվելիս և խուսափել հատկապես TikTok- ից՝ վկայակոչելով թուրքական և ադրբեջանական աղբյուրներից տարածվող բռնության կոչերը:
Մեծ կարևորություն ունի նաև այն, որ Freedom House-ի զեկույցում օգտագործված է 2020 թվականի տարեվերջին Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ զեկույցը՝ ադրբեջանական և թուրքական աղբյուրներից տարածվող ատելության խոսքի վերաբերյալ։ Ըստ համատեղ զեկույցի՝ Ֆեյսբուք, Թվիթեր ու ՏիկՏոկ ցանցերում հնչում են սպանությունների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի և մշակութային ժառանգության վայրերի ոչնչացման կոչեր։
Freedom House-ը զեկույցը կազմելիս հաշվի է առել նաև պատերազմի ու ռազմական դրության ժամանակ կիրառված սահմանափակումները։ Այդ սահմանափակումների վերաբերյալ նախորդ տարի իր քննադատական դիրքորոշումներով էր հանդես եղել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։
❗ ❗ Զեկույցի հղումը՝ https://bit.ly/3zDVqwa
May be an image of map, sky and text that says Armenia Free × 71 100 Internet Freedom Status In 2021, of70 countries assessed experienceda deter ration internet freedom. x Obstacles to Access NOT FREE 19 /25 Score: 0-39 Limits on Content PARTLY FREE Score: FREE 26 /35 Score:70-100 Violations of Jser Rights 26 4° LAST YEAR 75/100 Free