Իրանցի հրշեջները մասնակցել են Մեղրիի անտառային տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին (Video)


13:42 , 23 սեպտեմբեր, 2021

Վերջերս Մեղրիի անտառային տարածքում բռնկված հրդեհի ժամանակ, Մեղրիի մաքսատունը դիմել էր Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի մասքատանն՝ անհրաժեշտ միջոցներով հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու խնդրանքով: Հայտնում է Pars Today-ը։

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի հրշեջ ծառայությունն անմիջապես արձագանքել էր հայկական կողմի խնդրանքին, հրդեհի վայր գործուղելով մարտական հաշվարկ, որն աջակցել էր հրդեհաշիջման աշխատանքներին: