Կապիտուլյանտը չի մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ 76-րդ նստաշրջանին և հանդես կգա նախապես տեսագրված ուղերձով


13:13 , 23 սեպտեմբեր, 2021
Կապիտուլյանտը չի մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ 76-րդ նստաշրջանին և հանդես կգա նախապես տեսագրված ուղերձով, որը հեռարաձկվելու է սեպտ. 24-ի նիստում:
Հետաքրքիր է թե ի՞նչն է գլխավոր հողատուին պարտադրել հրաժարվել «ամերիկյան վոյաժ»-ից:
Առաջին հերթին կարող է թվալ թե դրա պատճառը կովիդի հետ կապված խնդիրներն են եղել: Հիշեցնենք, որ վերջին ամիսներին նիկոլ փաշինյանն ուղևորվել է Իրան, Վրաստան և Տաջիկստան:
Ապա որտե՞ղ որոնել «ամերիկյան վոյաժի»-ի գայթակղությանը դիմադրելու ու դրան հաղթահարելու պատճառը:
Այս կապակցությամբ կարելի է առանձնացնել երեք հիմնավոր պատճառ:
1) Իր թիկունքում դավադրությունների կազմակերպման հետ կապված կապիտուլյանտը լուրջ վախեր ունի, ինչի պատճառով էլ խուսափում է երկար ժամանակով երկրից բացակայելուց ու նաև հեռու ուղևորության մեկնելուց: Նրա վերջին ուղևորությունները տևողությամբ եղել են շատ կարճ ու նա ընդհանրապես շատ հեռու չի գացել: Ի դեպ, այդ վախն ավելի շատ գալիս է հենց իր թիմակիցներից:
2) Հակառակ սպասումներին նախորդ անգամների պես այս տարի էլ նրան չի հաջողվել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգով «պատվաբեր» հանդիպում համադրել, ասենք ԱՄՆ նախագահի կամ առնվազն փոխնախագահի մակարդակով: Նման պայմաններում բնականաբար չարժեր ՄԱԿ-ի ամբիոնից 15 րոպե ելույթ ունենալու համար այսքան երկար ճանապարհ կտրել ու վերադարձին կրկին հայտնվել ընդդիմության քննադատությունների թիրախում։
3) Հետաքրքիր է նաև այն փաստը, որ նիկոլ փաշինյանի օրինակով «ամերիկյան վոյաժի»-ի մեկնելու գայթակղությունից հրաժարվել է նրա «կիրթ ու կառուցողական» գործընկերը, ինչը նույնքան տարօրինակ է: Դա հիմք է տալիս ենթադրելու, որ ԱՄՆ չուղևորվելու հրահանգը երկու կողմերին իջեցվել է այլ տեղից: նիկոլի ու ալիևի միաժամանակ Նյու Յորքում գտնվելն ու ամերիկյան կողմի (չի բացառվում նույնիսկ նախագահ Բայդենի մասնակցությամբ) Արցախյան հարցով ինչ-որ եռակողմ հանդիպում, կարող էր մի ակնթարթում ոչնչացնել վերջին ամիսներին ռուսական կողմի հյուսածը: Իսկ պարզ է, որ Ռուսաստանը չի հրաժարվելու Արցախյան հարցով ղեկավարների մակարդակով եռակողմ հանդիպումներ կազմակերպելու իր մենաշնորհյալ արտոնությունից: