«Միսս Աշխարհ Արմենիա 2021» ճանաչվեց Միրնա Պստիկյանը


12:14 , 23 սեպտեմբեր, 2021

Tert.am Life-ը գրում է.

Երեկ ավարտվեց «Միսս Աշխարհ Արմենիա 2021» գեղեցկության մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Միրնա Պստիկյան։

Վերջինս կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ» հեղինակավոր մրցույթում։

Առցանց քվերակությամբ եզրափակիչ անցավ Լիանա Եղիազարյանը։ Եզչափակչում էին նաև Քրիստինա Անայանը, Միրնա Պստիկյան, Պրեմի Դավթյանը, Վիկա Բալոյանը։

«Միսս Բիկինի» տիտղոսին արժանացավ Մարինա Կարապետյանը։ «Միսս Ֆոտոգենիկ» տիտղոսին արժանացավ Լիդիա Զադոյանը։

Այս տարի մրցույթը կայացավ այլ ձևաչափով. 2 օր առաջ կայացավ ցուցադրությունը, որի ժամանակ ժյուրին կատարեց իր ընտրությունը։

Բուն թագադրման օրը ցուցադրվեց ֆիլմ աղջիկների մասին։

Ըստ «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանի՝ այսպիսի ձևաչափը հնարավորություն կտա ավելի լավ ճանաչելու աղջիկներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: