Ադրբեջանցիները հաքերային հարձակման են ենթարկել ու արգելափակել Արցախի պաշտոնական կայքերից մեկը


14:05 , 22 սեպտեմբեր, 2021

Artsakhpress.am-ը գրում է.

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հաղորդեց ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության մամուլի պատասխանատու Անի Թովմասյանը:

«Այսօր առավոտվանից նախարարության պաշտոնական կայքը Ադրբեջանի կողմից հաքերային հարձակման է ենթարկվել: Սա թշնամու գործելաոճն է, նրա կողմից պարբերաբար են հայաստանյան և արցախյան պաշտոնական կայքերը հաքերային հարձակման ենթարկվում, հատկապես՝ տոն օրերին: Համապատասխան մասնագետներն աշխատում են՝ հնարավորինս արագ խնդիրը կարգավորելու համար», - նշեց Ա. Թովմասյանը: