20:08 , 20 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Արտակ Ապիտոնյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովի արձագանքը՝ Ադրբեջանի առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը:
«Պարոն Մամեդովի արձագանքը, իմ կարծիքով, բավականին ոչ ադեկվատ էր, ինչը, միգուցե, ադրբեջանական վերնախավի շրջանում տիրող նյարդային մթնոլորտի արդյունք է: Անճաշակ ու անտեղի զուգորդումներ, մաղձի ու հայհոյանքների հերթական բաժինը՝ համեմված վատ թաքնված սեփական թերարժեքության բարդույթով՝ ամեն ինչ համեմատել Հայաստանի ու հայերի հետ: Թեթև մտավարժանքի պարա¬գայում անգամ բերված «փաստարկներն» ուղղակի պայթում են պղպջակների պես:
Մի խորհուրդ միայն. լավ կլիներ, որպեսզի Բարաք Օբամայի նամակները կամ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները մեկնաբանեին ամերիկացի կամ ռուս պաշտոնատար անձինք, այլապես մի փոքր ազնիվ չի ստացվում»:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը ներկա գտնվելով «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի փակման արարողությանը և պատասխանելով երիտասարդներից մեկի հարցին՝ թե առաջիկայում Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում Հայաստանի համար ո՞վ է նախագահի առավել նախընտրելի թեկնածուն, ասել էր, թե Հայաստանի համար թերևս ամենաձեռնտուն կլիներ այն, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր:
Նյութն ամբողջությամբ` այստեղ