Լուսային «գունագեղ» շոուն ապահովելու համար իշխանությունները դրոններ են պատվիրել ՌԴ–ից․ 10 րոպեն՝ 110.000 դոլար


22:32 , 21 սեպտեմբեր, 2021

168.am-ը գրում է.

168.am–ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունը այսօրվա «գունագեղ տոնակատարության» լուսային շոուն լիարժեք ապահովելու համար հատուկ դրոններ է պատվիրել Ռուսաստանից։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ դրոնները բավական թանկ հաճույք են․ դրանց 10 րոպեի վարձակալությունն արժե 110․000 ԱՄՆ դոլար։ Բացի այդ, Ռուսաստանից ժամանել է նաև այդ դրոնները գործարկող անձնակազմը, որոնց հյուրանոցային և այլ ծախսերը, ըստ մեր աղբյուրի, նույնպես հոգացել է պատվիրատուն։