Սասուն Միքայելյանը Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մորը՝ տիկին Լիդային, ով մինուճար որդուն է տվել Արցախի համար, այսօր մեղադրեց Արցախը ծախելու մեջ (Video)


17:32 , 21 սեպտեմբեր, 2021
Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ տիկին Լիդան է այս կադրում դիմում սասունին.
-Կամաց-կամաց խոսում ես, որ չիմանա՞ն, որ դու էլ ես մասնակից Ղարաբաղի ծախմանը։ Ղարաբաղը դուք եք ծախել, դու և Նիկոլը, ստոր արարածներ։
Ինչին ի պատասխան սասունն ասում է.
-Այ մեր, գնա գործիդ, Ղարաբաղը քո լեզվով ես ծախել...
Սա սասունն ասում ա մի կնոջ, ում մինուճար որդին գնաց գիտակցված մահվան՝ Արցախը պաշտպանելու համար։ Անհայր թողնելով իր 4 զավակներին գնաց պաշտպանելու այն Արցախը, որը սասունի լուռ համաձայնությամբ ու սասունի ղեկավարի անմիջական մասնակցությամբ վաճառեցին։ Ու հիմա սասունը հերոսի մորն ասում ա՝ դու քո լեզվով ես ծախել Ղարաբաղը...
Ի՞նչ ասես սրանց, չգիտեմ, բառեր չեմ գտնում...