Սերժ Սարգսյանի անունից Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել․ երրորդ նախագահն այցելել է Մանվել Գրիգորյանի շիրիմին


16:11 , 21 սեպտեմբեր, 2021

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից հայտնում են, որ Սերժ Սարգսյանի անունից առավոտյան, Անկախության 30-ամյակի առթիվ,  ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին և հարգանքի տուրք մատուցվել:

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է իր մարտական ընկերոջ՝ «Արցախի հերոս», Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շիրմին, ծաղիկներ խոնարհել և հարգել մարտական փառահեղ ուղի անցած հերոսի հիշատակը: