Երևանի Մոսկովյան փողոցում բանվորն ընկել է 11-րդ հարկից և մահացել


19:34 , 20 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Մոսկովյան 35 հասցեում կատարվող շինարարության բարձրահարկ շենքի 11-րդ հարկից շինաշխատանքներ կատարելու պահին վայր է ընկած բանվորը 1981 թվականին ծնված Բենիամին Փանոսյանն է:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից:

Կատարվածը Ոստիկանությունը որակում է որպես դժբախտ պատահար:

Բենիամին Փանոսյանը տեղում մահացել է: