Ի՞նչ անկախություն, երբ մարդը հայրական գյուղ գնալիս կարող է գերի ընկնել. Ալբերտ Հովհաննիսյանի հայր


15:44 , 21 սեպտեմբեր, 2021

Pastinfo.am-ը գրում է.

«Այս և այլ պանթեոններում ննջող տղաների կյանքի շնորհիվ է, որ այս ամենը գոյություն ունի։ Մենք հավերժ պարտք ենք էդ տղերքին»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց նհատակված հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը։

Հերոսի հայրը նշեց, որ այսօր մի շարք խնդրներ ունենք ու դրանք նկատելի են։ Գունագեղ տոնակատարության վրա մեծ ուշադրություն դարձնելու փոխարեն կարելի էր ուժերը ներդնել, լուխել խնդիրները ու հզորացնել որոշ ոլորտներ։

«Այնպես չէ, որ պատերազմը ավարտվել է, մենք էլ էդպես հանգիստ պետք է ապրենք»։

Հովհաննիսյանը նշեց՝ շատ բան կա անհանգստացնող կապված զոհված զինծառայողների ընտանիքիների հետ։ Դրանք վերաբերում են թե առողջական խնդիրներին, կենցաղային պայմաններին ու հոգեվիճակին։

«Շատ մեծ տեղեկություններ ունեմ, որ ընտանիքիներին չեն այցելում, չեն շփվում, տեղյակ չեն ու չի էլ հետաքրքրում։ Իմ համար կապ չունի՝ ով ուզում է լինի՝ դիմություն, ընդդդիմություն, մարդիկ, բոլորի մասին եմ խոսում»։

Հերոսի հայրը հայտնեց, որ այսօր նկատելի է, որ Հայաստանը անկախ չէ։ ՀՀ սուվերեն տարածքները ու սահմանները ՀՀ վերահսկողության տակ չեն։

«Բազմաթիվ տարածքներ անցել են ադրբեջանցիների հսկողության տակ։ Ինչ անկախության մասին ենք խոսում, երբ որ մենք չենք կարող անկախ ապրել։ Ի՞նչ անկախություն, երբ մարդը հայրական գյուղ գնալիս կարող է գերի ընկնել»,- ասաց հերոսի հայրը։