Ակնայում ականի վրա էքսկավատոր է պայթել, կա տուժած


14:24 , 21 սեպտեմբեր, 2021

News.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի Ակնայի շրջանի Բաշ Գարվանդ գյուղում նորոգման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել հակատանկային ականի պայթյուն, տեղեկացնում է ադրբեջանական Report պորտալը։

Պայթյունի հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել Զաֆար Աղաեւը (ծնվ. 1972թ.), որն աշխատում էր էքսկավատորով։ Նրան հասցրել են Բարդայի կենտրոնական շրջանային հիվանդանոց։