19:14 , 20 օգոստոս, 2013Panorama.am-ը գրում է.
«Ermenihaber.am» լրատվական կայքը ներկայացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականում հրապարակված «Հովվի հարձակում, որը նման է ֆիլմի» վերտառությամբ հոդվածը: Հոդվածագիր Հյուսեին Օզայն անդրադարձել է Հայաստանի ու Թուրքիայի միջև «հովվային ճգնաժամի» նախապատմությանը, որը երկու պետություններին կարող էր նույնիսկ պատերազմի մեջ ներքաշել:
Հոդվածը որոշ կրճատումներով ներկայացվում է ստորև.
«Անկարայում ավարտվել է վերջերս Հայաստանի զինվորների կողմից սպանված հովիվ Մուստաֆա Ուլքերի գործի հետաքննությունը: Հետաքննության արդյունքում ի հայտ է եկել դեպքերի մի աբողջ շարք, որը ֆիլմի սյուժե կարող է դառնալ: Ըստ այդ հետաքննության` ճգնաժամը սկսվել էր սահամանային արոտավայրերում հոտերը արածացնլուց: Հայկական կողմը, արձագանքելով թուրքերին պատկանող հոտերի հայկական արոտավայրեր անցնելու հարցին, խնդրի վերաբերյալ նախազգուշացրել էր թուրքական կողմին: Թուրք սահմանապահները հոտերի տերերին զգուշացրել էին, որ նրանք չհատեն Հայաստանի սահմանը: Հակառակ բոլոր նախազգուշացումներին` գյուղացիները շարունակել են իրենց հոտերը Հայաստանի արոտավայրերում արածեցնել: Այդ պատճառով սահմանային ծառայություն իրականացնող ռուս և հայ զինվորները առգրավել էին թուրքերին պատկանող կենդանիների մի մասը: Առգրավված հոտի մեջ են եղել նաև մահացած Մուստաֆա Ուլքերի ոչխարները: Գյուղացիներն օգնություն էին խնդրել թուրքական սահմանապահներից:
Թուրք պատասխանատու անձինք հոտերի վերադարձի հարցով բանակցություններ էին վարել հայկական կողմի հետ: Բանակցությունների արդյունքում համաձայնության էին հասել հոտերը գյուղացիներին վերադարձնելու հարցում: Սակայն վերադարձնելուց հետո նոր ճգնաժամ է սկսվում: Վերադարձված որոշ կենդանիներ տարբեր վնասվածքներ ունեին` որոշների եղջյուրներն են կոտրված եղել, մի մասի էլ պոչերն են էլ` կտրված: Մուստաֆա Ուլքերն էլ որոշում է Հայաստանի սահմանապահներից վրեժխնդիր լինել...
Նյութն ամբողջությամբ` այստեղ