«Կտամ ատամներդ կթափեմ, հավայի կապիկլամիշ մի եղի». ոստիկանը՝ Զարուհի Փոստանջյանին (Video)


11:56 , 21 սեպտեմբեր, 2021

Panorama.am-ը գրում է.

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը երեկ հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով սեպտեմբերի 21-ին, առավոտյան ժամը 9։00-ից «հայրենիքը և հայրենիքի արժանապատվությունը ամեն ինչից վեր դասող քաղաքացիներին, համախմբված կերպով լինել Եռաբլուրում, կանխելու թուրքական լրտեսի մուտքը։ Թուրքը չպետք է իր գաղջ ներկայությամբ ապականի մեր հերոսների շիրիմները»։

Այսօր ոստիկանները հենց Եռաբլուրի մուտքի մոտ պահանջեցին Փոստանջյանից հեռանալ տարածքից, այլապես բերման կենթարկեն ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։

Զ. Փոստանջյանն ասաց, որ խաղաղ ակցիա է անում. «Եկել եմ հայտնել իմ դիրքորոշումը, որ Նիկոլը թուրք Էրդողանի ներկայացուցիչն է...»։

Այնուհետև Փոստանջյանը գոռաց. «Չկպնեք ինձ, ձեռք չտաք, թողեք։  Իմ հեռախոսն է... Թող ձեռքս։... Ինչ օրինական, թուրքի պահանջը օրինակա՞ն է»։