18:56 , 20 օգոստոս, 2013
Երեւանի ներկայիս ճարտարապետները շինարարական էկոլոգիայի մասին պատկերացում չունեն:
Այս մասին լրագրողների հետ հանադիպման ժամանակ հայտնեց բնապահպան, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի» նախագահ Կարինե Դանիելյանը՝ մեկնաբանելով Հայաստանի կառավարությանը կից Ճարտարապետական խորհրդի ստեղծման նախագիծը:
«Եթե հանուն գումարի եւ բոլոր կանոններին հակառակ՝ դպրոցի հարեւանությամբ եկամտաբեր շինություն են կառուցում, որը վաղը կարող է փլուզվել, դրա մեղավորը ճարտարապետն է, որը ոչինչ չի սովորել եւ գումարի դիմաց պատրաստ է մոռանալ, որ իրեն է վստահվել մայրաքաղաքի կառուցապատումը»,-հայտարարեց է Դանիելյանը` հավելելով, որ այդ կառույցը կլինի հերթական նախագիծը, որը կծառայի օլիգարխների շահերին:
Ճարտարապետ Լևոն Իգիթյանն էլ հակադարձելով Կարինե Դանիելյանին` ասաց, որ ցանկացած բան սկսվում է զրոյից:
«Քանդելը հեշտ է, կառուցելն է դժվար:
Նյութն ամբողջությամբ` այստեղ