19:10 , 20 օգոստոս, 201311. Թյուննոսի աչք

Աչքն ուղղակի հսկայական չափսերի է, սարսափելի տեսք ունի և ընդհանրապես ախորժաբեր չէ: Խոհարարական այս հրաշքը կարելի է տեսնել միայն Ճապոնիայում, ինչը բոլորովին էլ հիասթափվելու առիթ չէ: Այն ուտելու միակ տարբերակը կուլ տալն է, որից հետո պետք է փորձեք անմիջապես մոռանալ նրա մասին, թե չէ հետևանքները կանխատեսելի են:
10. Խոզի ուղեղ

Թեև այս ճաշատեսակը կարելի է հանդիպել աշխարհի բազմաթիվ անկյուններում, սակայն այն այնքան էլ մեծ պահանջարկ չի վայելում, և պարզ է, թե ինչու: Համենայն դեպս, որոշ ընկերություններ արտադրում են խոզի ուղեղի պահածոներ: Համաձայն նկարագրությանը` այս ճաշատեսակը պարունակում է 3500 միլիգրամ խոլեստիրին, և դա ոչ ավել, ոչ պակաս խոլեստիրինի օրական թուլատրելի քանակության 1170%-ն է կազմում:
9. Ծովաորորներով լցոնված փոկը

Սուբարկտիկական ժողովուրդների ամենանրբաճաշակ ուտեստներից մեկն է, որը նաև ամանորյա սեղանի զարդարանքն է: Ծովաորորներով լցոնված փոկը կամ կիվիակը պատրաստում են հետևյալ ձևով. հարկավոր է փոկի գլխատված մարմին, որը չեն մաքրում և լցոնում են ծովաորորներով: Կիսապատրաստի ուտեստը 8 ամսով տեղավորում են շատ ցածր ջերմաստիճանով տարածքում: Այդ ամբողջ ժամանակահատվածում թռչունների փտող մարմինները միախառնվում են փոկի ներքին օրգանների հետ: Ուտեստը պատրաստ է, կարելի է համտեսել: Համով այն նման է կծու, հին պանրի:
8. Կուտտի Պի– նորածին այծ

Եվ կրկին նորածին կենդանիները հայտնվում են սարսափելի ուտելիքներ նախընտրողների թիրախում: Այս անգամ դա նորածին այծիկներն են: Այս ուտեստը տարածված է Հնդկաստանում՝ բրիտանացիների և հնդիկների խառնամուսնություններից ծնվածների շրջանում: Նրանք մինչ օրս չեն ընդունվում հնդկական հասարակության կողմից և ստիպված են ապրել համայնքներով, որտեղ ձևավորվել են սեփական խառը հնդկա-բրիտանական խոհարարական նախասիրությունները:
7. Գինի` թրմված մկնիկներով

Թուրմի պատրաստման եղանակը հետևյալն է. բրնձի գինով շշի մեջ տեղադրում են օրական երեք մկնիկների, և այդ վիճակում գինին մնում է մեկ տարի՝ խառնելով «բույրերը»: Մկների գինին հայտնի է Կորեայում և որոշ շրջաններում օգտագործվում է որպես դեղամիջոց:
6. Հագգիս

Դա ոչխարի սիրտը, թոքերը և լյարդն են` տեղադրված ոչխարի ստամոքսի մեջ և եփված: Տեսքից ուտեստը նման է կենդանու լցոնված աղիքների կամ տնական երշիկի: Հագգիսը մատուցում են «նիպս և տատտիս» սոուսի հետ:
5. Կապիկի ուղեղ

Այս ճաշատեսակի յուրահատկություն այն է, որ ուղեղը մատուցվում է հում վիճակում դեռ կենդանի կապիկի գանգի մեջ: Ողջ կապիկին օղի են խմեցնում, հարմարեցնում են նրա գլուխը սեղանի հատուկ անցքի մեջ, որից հետո զգուշորեն գանգի մեջ ծակ են բացում և հանում են սարսափազդու ճչացող կապիկի ուղեղը: Դա, ի դեպ, ճաշատեսակ է ընտրյալների համար: Այն ճաշակում էին Ուգո Չավեսը և Մաո Ցզե Դունը: Համարվում էր, որ կապիկի ուղեղը խելք և երիտասարդություն է հաղորդում:
4.«Առնետի երեք ծվոց»

Մեկ այլ չինական ուտեստ է «Առնետի երեք ծվոց» ճաշատեսակը: Դրա պատրաստման համար անհրաժեշտ է միայն սոուս և մեկ հղի առնետ: Նորածին առնետները հրամցվում են ափսեի վրա կենդանի վիճակում: Առաջին ծվոցը առնետը հանում է, երբ համադամասերը բռնում է նրան փայտիկներով, երկրորդը՝ երբ թաթախում է նրան սոուսի մեջ: Երրորդ ծվոցը առնետն արձակում է, երբ նրան սկսում են ծամել: Հենց այս ճաշատեսակն է ներշնչել բազմաթիվ չին գրողների: Եվ բոլոր չինական կայսրերը համտեսել են այս ուտեստը:
3. «Մարդու ընկերը»

Բացի ծոցամթերքից կորեական խոհանոցը հայտնի է «մարդկանց ընկերների» մսի հանդեպ սիրով: Այս ճաշատեսակի համար շան հատուկ տեսակ է աճեցվում, որոնց հասցնում են մինչև որոշակի քաշի, այդ պատճառով այդպիսի ճաշատեսակները շատ թանկ արժեն: Մինչ ճաշատեսակը պատրաստելը կենդանուն ծեծում են, որպեսզի ապահովեն ադրենալինի ներհոսքը, ինչը մսին յուրահատուկ փափկություն է տալիս: Համարվում է, որ շան միսը աշխուժացնող հատկություն ունի և ավելացնում է «տղամարդկային ուժը»:
2. Սունկ- պարազիտ

Սնկի այս տեսակը իրականում պարազիտ է. այն սկսում է աճել միջատների ձվերում, երբ մտնում է թրթուրի մարմնի մեջ, սպանում է նրան և մումիֆիկացնում մարմինը: Այսպիսի սունկը մեծ տարածում ունի չինական և տիբեթյան բժշկության մեջ՝ որպես աֆրոդիզիակ, սակայն դրանից կարելի է նաև ապուր պատրաստել:
1. Մարդկային ընկերք

Մարդիկ, ովքեր փորձել են այս զզվելի ուտեստը, կարծում են, որ դա օգնում է հաղթահարել ետծննդյան դեպրեսիան և օգնում է ծննդաբերական այլ խնդիրների դեպքում: Կան մի քանի բաղադրատոմսեր, թե ինչպես այն պատրաստել: Ընկերքից նույնիսկ կոկտեյլներ են անում: Տարածված է հիմնականում Ամերիկայում, Եվրոպայում, Մեքսիկայում, Հավայան կղզիներում, Չինաստանում և Խաղաղ օվկիանոսի կղզիներում: