Անի Լորակը, Դոմինիկ Ջոկերը և Լիդուշիկը, Հովոյի մանկության լուսանկարը, Արմինկայի որդու տարեդարձը, Մհերն ու տարօրինակ աղվեսը և «Կարգինի» նոր նախագիծը՝ այս շաբաթ ֆեյսբուքում


18:21 , 20 օգոստոս, 2013

Երգչուհի Արմինկայի որդին դարձավ 4 տարեկան, Վարսան ու Գոռը պսակադրվեցին, իսկ չար լեզուները խոսեցին, որ երգչուհին հղի է: Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը դադարեց աշխատել <<Երևան>> TV-ում:

Սրանք շաբաթվա ամենաքննարկված իրադարձություններն էին , իսկ այժմ ArmStar.am-ը սկսում է <<ստատուսների>> վերլուծությունները:

Մտերիմ ընկերուհիներ Սոֆի Մխեյանն ու Նազենի Հովհաննիսյանն այս ամառ հանգստանում են միասին: Անգամ նույն վայրում նույն լուսանկարից էլ ունեն: <<Հաճելի երեկո եմ մաղթում>>, -գրում է Սոֆին: Նազենին  էլ ավելացրել է.Fantastic

 

Օրեր առաջ կայացավ Ալբանիա - Հայաստան ֆուտբոլային հանդիպումը: Չնայած մերոնք ընկերական խաղում պարտվեցին, բայց մեր ֆուտբոլասեր հայտնիներից Սիլվա Հակոբյանը խաղից առաջ գրեց.Մաղթում եմ մեր տղաներին հաղթանակ, այսօր Ալբանիայի հետ խաղում: Մենք ձեզ հետ ենք: Սպասում ենք հաղթանակած վերադարձին: Առաջ հայեր:

Ֆուտբոլասեր Արմեն Թադևոսյանը վստահ էր, եթե հայերի հետ նույն դաշտում խաղար երգիչ Արմենչիկը, ապա հաղթանակն ապահովված էր.Այ եթե Արմենչիկն էլ Յուրայի հետ խաղար, հաստատ կհաղթեինք)))))

Երգչուհի Արմինկայի որդին դարձավ 4 տարեկան.Այսօր Ալեքսս դարձավ 4 տարեկան: Ամեն օր փառք եմ տալիս Աստծուն  այսպիսի անգին նվերի համար ու խնդրում, որ օրհնի ու պաշտպանի նրան: Շնորհակալ եմ Տեր, շնորհակալ եմ: Ծնունդդ շնորհավոր, ձագս:

Ընտանեկան գեղեցիկ լուսանկար է տեղադրել դերասան Սոս Ջանիբեկյանը վերնագրելով՝ ՛՛Ջանիբեկյանները՛՛:

Կայացավ Վարսայի և Գոռ Սուջյանի պսակադրությունը, որին ներկա հյուրերի թվում էին նաև Գրիգոր Դանիելյանը և Հռիփսիմե Ելինյանը.Հրաշք հարսանիք,- գրել է Գրիգոր Դանիելյանը

Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի շունն առաջին անգամ վայելեց Սևանի ալիքների հաճույքը. Աֆինկան առաջին անգամ գնացել էր Սևան այսօր (հեղ. տեսնես դուրն եկավ)

Հայկական շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ հետևում են իրենց կառուցվածքին, ոմանք մարզվում են, ոմանք պարում: Իսկ այս լուսանկարում երգչուհի Լիլուն է, ով որոշել է ցույց տալ, մի քանի շարժում:

Շարունակությունը՝ այստեղ