18:16 , 20 օգոստոս, 2013
Lurer.com-ը գրում է.
ԶԼՄ ներկայացուցիչների այն հարցին արդյոք հայաստանյան իշխանությունները սպասում են վերջերս Ադրբեջանի տարածքում գերեվարված ՀՀ քաղաքացու վերաբերյալ Ադրբեջանի որոշմանը ադրբեջանցի ռազմագերու հարցում համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է, թե, անկախ ադրբեջանական իշխանությունների որոշումից, մենք հավատարիմ ենք մնալու միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի հանձնառություններին և գործելու ենք համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ ստորագրած բոլոր փաստաթղթերով և համաձայնություններով ստանձնած պարտականությունների համաձայն, այդ թվում ադրբեջանցի ռազմագերու հետագա կարգավիճակի վերաբերյալ նրա ոչ պակաս կարևոր ազատ, անկաշկանդ և գիտակից որոշման: