Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը. Ստանիսլավ Տարասով


18:24 , 20 օգոստոս, 2013

Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը. Ստանիսլավ Տարասով168.am-ը գրում է.

REX լրատվական գործակալության կայքում հրապարակվել է Ստանիսլավ Տարասովի «Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը» խորագրով հոդվածը, որում ասվում է. «Թուրքիայի երկաթուղիների Էրզրումի տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Յունուս Եշիլյուրտը հանդես է եկել կարևոր հայտարարությամբ՝ հայտարարելով, որ երկաթուղու վերանորոգման աշխատանքները Թուրքիայի արևելքում հասել են մինչև Կարս, իսկ մինչև տարեվերջ կավարտվի մինչև Հայաստանի սահման տանող ճյուղի վերանորոգումը: Դրանով ի կատար են ածվում վերջին շրջանում հայ բազմաթիվ քաղաքագետների հաճախակիացած այն կանխատեսումը, թե Երևանը պետք է պատրաստվի հայ-թուրքական հարաբերությունների համատեքստի փոփոխմանը: Միանգամից աչք է զարնում, որ թուրքական կողմի հայտնած «Կարս-Գյումրի» երկաթուղու վերանորոգման ավարտի ժամկետը գրեթե համընկնում է Վիլնյուսում ԵՄ-ի գագաթաժողովի հետ, որում Հայաստանը պետք է առանց Լեռնային Ղարաբաղի մտնի ազատ առևտրի եվրոպական գոտի ԵՄ-ի ու Հայաստանի միջև (Ասոցացման համաձայնագիրը կարող է նախաստորագրվել այս տարվա նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում): 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ