Գորիս-Կապան ճանապարհին մոլորված քասախցիները ոստիկանությունում են. համայնքապետը մանրամասնում է


13:07 , 20 սեպտեմբեր, 2021

ArmLur.am-ը գրում է.

Գորիս-Կապան ճանապարհին մոլորված քասաղցիներն այս պահին գտնվում են Գորիսի ռազմական ոստիկանությունում: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը:

Նշենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է վերոհիշյալ անձանց»,- ասվում է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ: