168.am-ը գրում է.
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները մեծամասշտաբ վերանորոգման աշխատանքների մեջ են. վերանորոգում ու թարմացնում են իրենց աշխատասենյակները։ Դրանք այն սենյակներն են, որտեղ 7-րդ գումարման ԱԺ-ում զբաղեցնում էին իրենց խմբակցության այլ անդամներ։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հանձնաժողովի նախագահների փոփոխություններից հետո փոխվեցին նաև նրանց աշխատասենյակները, որից հետո պատգամավորները լծվեցին իրենց սենյակների վերանորոգման և ձևափոխման աշխատանքներին։
Շատ պատգամավորներ նույնիսկ փոխում են սենյակների կահույքը, որն արդեն բերել ու տեղավորել են ԱԺ միջանցքներում։