Իզուր են Facebook-ում «ղժժում» Смерч-ի չինական տարբերակի՝ AR1A ռազմական համալիրների վրա


17:26 , 20 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

Որևէ մեկը, այդ թվում Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը չի կարող հայտարարել, թե ժամանակակից ռուսական զինտեխնիկան զիջում է չինականին, բայց որոշ փորձագիտական շրջանակներում այդ կարծիքն առկա է, որպես ոչ վերջնական տեսակետ:

 Այս մասին Tert.am-ին ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ ի պատասխան հարցի, թե կարո՞ղ է համեմատելով այս երկու երկրների արտադրած զինատեսակները, պնդել, որ չինական զենքն ավելի որակյալ է:

 Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանը հաղորդել էր, որ Հայաստանի զինված ուժերը համալրվել են համազարկային կրակի չինական արտադրության հրթիռային նոր՝ AR1A համալիրներով, որոնց հեռահարությունը հասնում է մինչև 130 կիլոմետրի:

Հաղորդվում էր, որ դրանք համարվում են ռուսական Смерч-ի արդիականացված տարբերակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ